Ռուս-ուկրաինական պատերազմում զոհված Հովհաննես Աշոտի Ղազարյանի կորստյան բոթը խորը վիշտ է պատճառել Մարտիրոս Կյուրեղյանի ընտանիքին:
Կյուրեղյանները վշտակցում են Հովհաննեսի ընտանիքին և հարազատներին :
Անգութ աշխարհ, ինձ դարդ տվիր անփարատ,
Կարծես ես քո որդին չէի հարազատ,
Այլոց համար բարի մայր ես գթառատ,
Անգութ աշխարհ, իմ ջիգյարը դաղեցիր,
Դաղեցիր ու վերքերիս աղ շաղեցիր։
Գիշերն անծայր երկինքս էլ ամպոտ էր,
Թախծախնդիր իմ բողոքը քեզ հետ էր,
Անմեղ հոգիս լուսաբացիդ կարոտ էր,
Անգութ աշխարհ, իմ ջիգյարը դաղեցիր,
Դաղեցիր ու վերքերիս աղ շաղեցիր։