Երևանն այս տարի նշում է հիմնադրման 2807-ամյակը՝ շքեղ միջոցառումներով ու տոնական տրամադրությամբ։ Տոնը նշվում է «Էրեբունի – Երևան 2807․ Սիրահարվելու քաղաք» խորագրով` շեշտելով այն սերը, ջերմությունն ու պատմությունը, որ քաղաքը փոխանցում է իր բնակիչներին և հյուրերին։
Տոնի շրջանակում կանցկացվեն մի շարք փառատոններ, երաժշտական միջոցառումներ և տոնական համերգներ։