Սպանվել են ամուսիններ․ Նրանց մարմինների վրա եղել են հրազենի ու եղանի հետքեր

Սպանվել են ամուսիններ․ Նրանց մարմինների վրա եղել են հրազենի ու եղանի հետքեր

Ըստ նախնական տվյալների Արամուսի դաշտում ամուսիններին  սպանել  են: Իրավապահները փնտրում են հանցագործին:

Armlur.am-ին իրավապահ համակարգից հասած նախնական տեղեկությունների համաձայն Կոտայքի մարզի Արամուս գյուղի դաշտում հայտնաբերված կնոջն ու տղամարդուն սպանել են։

«Իրավապահ մարմինները նախնական տվայլներ ունեն, որ առավոտյան ամուսինները վիճաբանություն են ունեցել հարեւաներից մեկի հետ,որից հետո նրանց գտել են դաշտում մահացած։

Մահացած ամուսինների մարմինների վրա եղել են հրազենի ու եղանի հետքեր։ Իրաապահները այս պահին փնտրում են ենթադրյալ հանցագործին։

Ըստ նախանական վարկածի սպանված Արնենուհի Ղ-ն եւ Գեւորգ Ղ-ն գյուղի բնակիչների խոսքով հարգված, խելոք արդար քրտինքով ապրող ամուսիններ էին»,- գրել է կայքը։

Հավելենք՝ ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի դաշտում հայտնաբերվել էր ամուսինների մարմիններ։ Հաշվի առնելով դեպքի վտանգավորությունը մարզի դատախազն ու ավագ դատախազը դեպքի վայր են շտապել: