Աշխարհին «լուրջ փորձություններ» են սպասվում. Էրդողանը հայտարարություն է արել

Աշխարհին «լուրջ փորձություններ» են սպասվում. Էրդողանը հայտարարություն է արել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ աշխարհին «լուրջ փորձություններ» են սպասվում: Այս մասին փոխանցում է Anadolu-ն:

«Իսլամական աշխարհի երկրները և ողջ համաշխարհային հանրությունը պետք է ապահովեն Իսրայելի կողմից Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի անշեղ պահպանումը:

Ամբողջ աշխարհին շատ ավելի լուրջ փորձություններ են սպասում։ Սակայն առաջին հերթին պետք է ապահովել, որ Իսրայելը կատարել է իր պարտավորությունները»,- ասել է Թուրքիայի նախագահը: