Մեդիա – Գազայում ազատ արձակված յոթ պատանդները հանձնվել են Կարմիր խաչին

Մեդիա – Գազայում ազատ արձակված յոթ պատանդները հանձնվել են Կարմիր խաչին

Գազայի հատվածում ազատ արձակված առաջին յոթ պատանդները հանձնվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ), հաղորդում է The Times of Israel-ը։

Հրապարակման համաձայն՝ ազատ արձակված պատանդների թվում են Գալի և Զիվ Բերմանները, Մատան Անգրեստը, Ալոն Օհելը, Օմրի Միրանը, Էյթան Մորին և Գայ Գիլբոա-Դալալը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատանդներին կհանձնի իսրայելական զինվորականներին։

Հիշեցնենք, որ Գազայում նախատեսվում է ազատ արձակել 20 կենդանի պատանդների։