Բնակչի ահազանգ՝ սեփականաշնորհման ձգձգում և անվտանգության մտահոգություններ

Բնակչի ահազանգ՝ սեփականաշնորհման ձգձգում և անվտանգության մտահոգություններ

Նինոծմինդա քաղաքի` Հովսեփյան 22 հասցեում բնակվող Հայկանուշ Աղջոյանը այցելել էր NOR ռադիոկայան իրեն մտահոգող մի շարք հարցերով։ Դրանցից թերևս ամենա ակնհայտը բնակելի տարածքի սեփականաշնորհման խնդիրն է, ինչպես նաև անհանգստությունը, որը պատճառում են անհայտ մարդիկ օրվա տարբեր ժամերին։

Աղջոյանը սկսեց նրանից, որ այն տարծքը որտեղ ապրում է արդեն 21 տարի և լույսի, գազի բաժանորդ է, այսօր սակայն կանգնած է սեփականաշնորհման խնդրի առաջ։

Նրա խոսքով՝ սեփականաշնորհման գործընթացը շարունակաբար հետաձգվում է անհասկանալի պատճառներով, ինչն ավելի է բարդացնում իր առանց այդ էլ լարված առօրյան։

Իր խոսքում նա նշեց, որ ինքը միայնակ և անառողջ կին է և սեփական ապահովության համար տանը պահում է շներ որոնք հարձակումներից ևս վախեցած են․

«Եվ ես և իմ շները ահաբեկված ենք, սակայն համապատասխան մարմինները միջոցներ չեն ձեռնարկում»,- ասաց նա։

Հայկանուշ Աղջոյանը խնդրում և պահանջում է համապատասխան մարմիներին միջոցներ ձեռնարկել և տան սեփականաշնորհման գոծընթացին ընթացք տալու և իր անվտանգությունը ապահովելու հարցում։

NOR ռադիոկայանը պատասխանատվություն չի կրում նյութում հնչող տեսակետների վերաբերյալ։

Մանրամասները աուդիոնյութում․

Radio NOR · Հայկուշ Աղջոյան