Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում կանխամտածված փորձ է կատարվել այրել Նինոծմինդա քաղաքի բնակիչ Թումաս Մոսոյանին պատկանող 2004 թվականի արտադրության Ford Transit մեքենան:
Մեքենան կայանված է եղել Թումաս Մոսոյանի տան դիմաց: Մոսոյանի խոսքով՝ նկատելով, որ մեքենան վառվում է, որդու հետ միասին դուրս են եկել փողոց և նկատել 3 անձանց, ովքեր փախուստի են դիմել: ՛՛Կրակը ես ու որդիս ենք հանգցրել: Այնուամենայնիվ մեքենան բավականին վնաս է կրել՛՛,- մեզ հետ զրույցում նշեց մեքենայի սեփականատերը:
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, տարվում է քննություն: