Թրամփը ժամանել է Իսրայել

Թրամփը ժամանել է Իսրայել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Իսրայելի Բեն-Գուրիոն օդանավակայանում, երկուշաբթի օրը հաղորդել է The Times of Israel-ը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նախագահ Իսահակ Հերցոգը ժամանել են օդանավակայան՝ ամերիկացի առաջնորդին անձամբ դիմավորելու համար: Ներկա էին նաև Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը, որոնք, ենթադրաբար, կարևոր դեր են խաղացել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև խաղաղության բանակցություններում:

Թրամփը մի քանի ժամ կանցկացնի Իսրայելում՝ հանդիպելով ՀԱՄԱՍ-ի պատանդների ընտանիքների հետ և ելույթ ունենալով Իսրայելի խորհրդարանում (Քնեսեթ): Այնուհետև նա կմեկնի Եգիպտոս՝ մասնակցելու գագաթնաժողովին և Գազայի հատվածում խաղաղության համաձայնագրի առաջին փուլի ստորագրման արարողությանը: