Օրոջալարում տեղի ունեցավ սեղանի թենիսի դպրոցական օլիմպիադա

Օրոջալարում տեղի ունեցավ սեղանի թենիսի դպրոցական օլիմպիադա

Հոկտեմբերի 11-ին Օրոջալարում կայացավ սեղանի թենիսի դպրոցական օլիմպիական խաղերի տարածաշրջանային փուլը, որին մասնակցեցին չորս թիմեր՝ Օրոջալար, Ժդանովական, Սպասովկա գյուղերի և Նինոծմինդայի թիվ 2 դպրոցի աշակերտները։ Մրցույթը անցկացվեց սպորտի ծառայության հովանու ներքո։

Այս տարի մրցաշարը նոր փոփոխություններով է անցկացվել, մասնակցել են 2010, 2011 և 2012 թվականներին ծնված աշակերտները, իսկ նախկինում մասնակցում էին 2008 և 2009 թվականի ծնվածները։

Աղջիկների մրցաշարում փայլուն խաղով առանձնացավ Օրոջալարի հանրային դպրոցի թիմը։ Նրանց մարզիչ Աշոտ Սողոյանը նշեց, որ թիմը կրկին հանդես է եկավ գերազանց խաղով։

Տղաների մրցաշարում հաղթող է ճանաչվել Ժդանովականի դպրոցի թիմը։ Կարևոր է նշել, որ երկու հաղթող թիմերի կազմում էլ մեծամասամբ ընդգրկված էին Նինոծմինդայի մարզադպրոցի սաները։

Ժդանովականի դպրոցի սեղանի թենիսի թիմի մարզիչ Էդգար Մնոյանի խոսքով՝ 2026 թվականին սեղանի թենիսի մրցաշարերը կկայանան Ադիգենի, Ախալցիխեի, Ասպինձայի, Ախալքալաքի Նինոծմինդայի թիմերի միջև և հաղթելու դեպքում կմասնակցեն Թբիլիսիում կայանալիք խաղերին։