Ծխախոտի օգտագործումը բարձրացնում է տարբեր օրգանների չարորակ ուռուցքների առաջացման ռիսկը

Ծխախոտի օգտագործումը բարձրացնում է տարբեր օրգանների չարորակ ուռուցքների առաջացման ռիսկը

Ծխախոտը պարունակում է ավելի քան 70 քաղցկեղածին նյութ, որոնք բարձրացնում են տարբեր օրգանների չարորակ ուռուցքների առաջացման ռիսկը։

Ախտանշաններ, որոնք կարող են դիտվել ծխախոտի երկարատև օգտագործման հետևանքով առաջացող թոքի քաղցկեղի ժամանակ`

  • քաշի կտրուկ կորուստ
  • հևոց, հազ կամ խորխի մեջ արյան առկայություն
  • ցավ կրծքավանդակում
  • քրոնիկ թուլություն

Ինչպես կանխարգելել քաղցկեղի առաջացումը

50–75 տարեկան անձանց, որոնք առնվազն 10 տարի շարունակ օրական 20 և ավելի գլանակ ծխախոտ են օգտագործել, խորհուրդ է տրվում տարեկան մեկ անգամ անցնել կրծքավանդակի ցածր դոզավորման համակարգչային շերտագրում (low dose CT)։

Ծխախոտի ոչ մի արտադրատեսակ անվտանգ չէ։ Ծխելը թողնելն ամենակարևոր քայլն է քաղցկեղի դեմ պայքարում։



Opinion, pooling and voting