
Նինոծմինդայի Ազատություն փողոցում վթար է տեղի ունեցել։
Բեռնատար մեքենան որի վրա բարձված են պլաստմասե խողովակներ դիպչել է գազատար խողովակին։ Պատահարի արդյունքում խողովակաշարը կոտրվել և ընկել է մայթին կայանված երկու մեքենայի վրա։
Վնասվել են նաև էլեկտրահաղորդման գծեր և ինտերնետ-մալուխներ, հայտնում են ականատեսները։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 11։30-ի սահմաններում։
Նշենք, որ պատահարի արդյունքում Ազատություն փողոցում դժվարացել է երթևեկությունը և այն իրականացվում է միակողմանի։



