ՄԱԿ-ը գնահատում է, որ Գազայի վերականգնման համար կպահանջվի 70 միլիարդ դոլար

ՄԱԿ-ը գնահատում է, որ Գազայի վերականգնման համար կպահանջվի 70 միլիարդ դոլար

Գազայի հատվածի վերակառուցումը կպահանջի 70 միլիարդ դոլարի ծախսեր, հայտարարել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) պաղեստինցի ժողովրդին օգնության հարցերով ադմինիստրատորի հատուկ ներկայացուցիչ Ժակո Սիլիերսը։

«ՄԱԿ-ի, Եվրամիության և Համաշխարհային բանկի կողմից համատեղ անցկացված վնասի և կարիքների արագ գնահատման համաձայն՝ Գազայի վերականգնման համար կպահանջվի մոտավորապես 70 միլիարդ դոլար», – ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Սակայն Սիլիերը հրաժարվել է գնահատել պաղեստինյան անկլավում վերականգնողական աշխատանքների ավարտման ժամկետները։

Նրա խոսքով՝ վերոնշյալ կազմակերպությունների խնդիրն է, բացի ավերածությունների մասշտաբները որոշելուց, «սահմանել առաջնահերթություններ այն մասին, թե որ տարածքները պետք է նախ վերականգնվեն և որտեղ կենտրոնացնել ջանքերը»։

«Հավանական է, որ բոլոր տարածքները չեն վերականգնվի», – հավելել է նա։