
Վերջին չորս տարիների ընթացքում և արդեն հինգերորդ տարին է՝ Վրաստանում արձանագրվում է տնտեսական շատ բարձր աճ, ինչը անմիջականորեն ազդել է աղքատության մակարդակի վրա,— այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեի խոսքով՝ վերջին չորս տարիների ընթացքում աղքատությունը Վրաստանում կիսով չափ նվազել է։
«Առաջին անգամ արձանագրվել է միանիշ ցուցանիշ՝ 9.4%, սակայն, իհարկե, դրանով չենք բավարարվի։ Մեր նպատակն է ամբողջությամբ վերացնել աղքատությունը երկրում։ Այս ցուցանիշը, վարկանիշը վկայում է այն մասին, որ առաջընթացը տպավորիչ է, սակայն չենք պատրաստվում կանգ առնել դրանով։ Տնտեսական աճը կշարունակվի արագ տեմպերով, ինչը կապահովի աղքատության ևս ավելի նվազեցում և ի վերջո՝ դրա վերացում մեր երկրում», — հայտարարել է Կոբախիձեն։

