Նինոծմինդայում մեկնարկեց ֆուտբոլի դպրոցական օլիմպիադան

Նինոծմինդայում մեկնարկեց ֆուտբոլի դպրոցական օլիմպիադան

Հոկտեմբերի 16-ին Նինոծմինդայի Ճոճաշեն թաղամասի մինի ֆուտբոլի մարզադաշտում մեկնարկեց դպրոցականների միջհամայնքային ֆուտբոլային մրցաշարը, որը համախմբել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի 13 գյուղերի դպրոցների թիմեր։ Մրցաշարին մասնակցում էին տարբեր դպրոցներից կազմված աշակերտական խմբեր, այդ թվում՝ Նինոծմինդայի դպրոցների թիմերը։

Մրցումները կազմակերպվել էր Նինոծմինդայի Սպորտի ծառայության նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով խթանել պատանեկան սպորտը, թիմային խաղերի զարգացումը և առողջ ապրելակերպի գաղափարների տարածումը դպրոցականների շրջանում։

Մրցաշարի հաղթող թիմը կպարգևատրվի պատվոգրերով և կստանա հնարավորություն մասնակցելու տարածաշրջանային խաղերին՝ ներկայացնելով Նինոծմինդայի մունիցիպալիտետը ավելի լայն հարթակում։

Նշենք, որ Սպորտի ծառայության տվյալներով՝ առաջիկա շաբաթներին պլանավորվում են նաև վոլեյբոլի և բասկետբոլի, դպրոցական մրցույթներ։ Այս խաղերում ևս հաղթող թիմերը կունենան հնարավորություն անցնելու հաջորդ փուլ՝ ներկայացնելով իրենց համայնքը տարածաշրջանային մրցաշարերում։

Նշենք, որ ֆուտբոլային մրցաշարի աղջիկների խմբային փուլում հաղթող է ճանաչվել Օրոջալարի թիմը։