Ուկրաինան ստացել է ԱՄՆ-ից զենքի երկու խմբաքանակ, որը ֆինանսավորվել է ԵՄ-ի կողմից. Bloomberg

Ուկրաինան ստացել է ԱՄՆ-ից զենքի երկու խմբաքանակ, որը ֆինանսավորվել է ԵՄ-ի կողմից. Bloomberg

Եվրոպական երկրներն արդեն ֆինանսավորել և Ուկրաինային մատակարարել են ամերիկյան զենքի երկու խմբաքանակ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ հաջորդ երկու խմբաքանակներն արդեն «պատրաստման փուլում են»։ Եվս յոթ երկիր պատրաստ է մասնակցել առաջիկա մատակարարումների ֆինանսավորմանը, չնայած գործակալությունը չի նշել, թե որ երկրներն են մտադրություն հայտնել միանալ նախաձեռնությանը։

Bloomberg-ի աղբյուրները նաև հայտնել են, որ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար պատրաստել է «խոստումների ցանկ», որպեսզի համոզի նրան զենք մատակարարել Ուկրաինային։ Հաղորդվում է, որ Վաշինգտոնի և Կիևի միջև հնարավոր համագործակցության վերաբերյալ խորհրդակցությունները տեղի կունենան Զելենսկու՝ հոկտեմբերի 17-ին Սպիտակ տուն կատարվելիք այցի ժամանակ։