
Ճապոնիայի նախկին վարչապետ Տոմիիչի Մուրայաման մահացել է 101 տարեկան հասակում, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։
Մուրայաման ծնվել է 1924 թվականին Օիտա պրեֆեկտուրայում։ 1972 թվականին նա մտել է խորհրդարան՝ որպես Ճապոնիայի սոցիալիստական կուսակցության անդամ: 1994 թվականին նա դարձել է Ճապոնիայի 81-րդ վարչապետը։
Մուրայաման հայտնի է 1995 թվականին հրապարակված իր հայտարարությամբ, որով նա պաշտոնապես ներողություն է խնդրել Ասիայի այն բոլոր երկրներից, որոնք տուժել են ճապոնական գաղութատիրության և ագրեսիայի հետևանքով:
1996 թվականի հունվարին նա հայտարարել է իր հրաժարականի մասին, և հաջորդ վարչապետն է դարձել Ռյուտարո Հաշիմոտոն։

