Մասկը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի՝ Հունգարիայում հանդիպման մասին լուրը

Մասկը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի՝ Հունգարիայում հանդիպման մասին լուրը

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը խրախուսական է անվանել Հունգարիայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև սպասվող հանդիպման մասին լուրերը։

Մասկը սոցիալական ցանցերում ուշադրություն է հրավիրել Թրամփի գրառման վրա, որը վերաբերում էր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցին և Հունգարիայում սպասվող հանդիպմանը։

«Խրախուսելի է», – ասել է Մասկը Հունգարիայում կայացած հանդիպման մասին լուրի վերաբերյալ։