Դպրոցներում ուսումը կդառնա 11 տարի. Իրակլի Կոբախիձե

Դպրոցներում ուսումը կդառնա 11 տարի. Իրակլի Կոբախիձե

Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իր թիմը նախատեսում է դպրոցներում 12-ամյա կրթությունից անցում կատարել 11-ամյա կրթության։

«Մենք շուտով նախատեսում ենք ներկայացնել որոշակի ծրագրեր այլ ուղղություններով, և կարծում ենք, որ որոշ դպրոցներում պետք է անցնենք նաև 11-ամյա ուսումնական ծրագրի», — հոկտեմբերի 16-ի երեկոյան ասել է Իրակլի Կոբախիձեն՝ ներկայացնելով բարձրագույն կրթության բարեփոխման նախագծի հայեցակարգը։

«Կրթության նախարարությունը նույնպես ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ», — ասել է նա։

Դեռևս չի նշվում, թե երբ պատրաստ կլինի փոփոխությունների նախագիծը, և երբվանից կփոխվեն կրթության պայմանները։

Նշենք, 2005 թվականին Վրաստանի խորհրդարանը՝ «Միացյալ ազգային շարժման» մեծամասնությամբ, ընդունեց «Ընդհանուր կրթության մասին» օրենքը, որը սահմանեց 12-ամյա կրթություն և նաև որոշեց այս համակարգին անցման պայմանները։

2008-09 ուսումնական տարում Վրաստանի միջնակարգ դպրոցի աշակերտներն անցան 12-ամյա կրթական համակարգի։ Այդ ժամանակից ի վեր դպրոցական ուսումը շարունակվել է 12 տարի։