
Ուկրանինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար։ ԱՄՆ նախագահը Զելենսկիի հետ բաց հանդիպմանը հայտարարել է, որ Զելենսկին «շատ ուժեղ առաջնորդ է, ով շատ բաների միջով է անցել»։
Լրագրողի հարցին՝ Թրամփը հավատո՞ւմ է, որ կարող է համոզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ավարտել պատերազմը Ուկրաինայում։ ԱՄՆ նախագահը նշել է՝ այո, կարող են պատերազմը հասցնել ավարտին։
Թրամփը, խոսելով Հունգարիայում ապագա հանդիպման մասին, ասել է․ «Ամենայն հավանականությամբ երկկողմ հանդիպում կունենամ Պուտինի հետ, բայց մենք կապի մեջ կլինենք Զելենսկիի հետ»։
ԱՄն նախագահը խոսել է նաև Զելենսկիի հետ հանդիպման օրակարգից․ «Այսօր մենք խոսելու ենք Պուտինի հետ իմ երեկվա զրույցի մասին։ Ոուրվագծվել են որոշակի սկզբունքներ, և մենք կտեսնենք, թե արդյոք մեզ կհաջողվի լուծել դա», – նշել է ԱՄՆ նախագահը՝ հայտնելով, որ հույս ունի՝ կհաջողվի վերջ տալ պատերազմին՝ չդիմելով Թոմահավքերին։