
Շուրջ 3000 մարդ ամերիկյան դեղագործական ընկերությունից պահանջում է ավելի քան մեկ միլիարդ ֆունտ ստեռլինգ (1,15 միլիարդ եվրո) փոխհատուցում, գրում է գերմանական DW-ն: Հայցվորներին ներկայացնող KP Law իրավաբանական ընկերության տվյալներով՝ հայցվորները ներկայացնող Johnson & Johnson-ի մանկական փոշին պարունակում էր քաղցկեղածին ասբեստ պարունակող տալկ։ Նրանք պնդում են, որ փոշին իրենց կամ իրենց հարազատների շրջանում քաղցկեղի, մասնավորապես՝ ձվարանների քաղցկեղի զարգացման պատճառ է դարձել։
Հայցում նշվում է, որ Johnson & Johnson-ն ավելի քան 50 տարի գիտեր, որ իր արտադրանքը ասբեստ է պարունակում, բայց շարունակել է այն վաճառել «շահույթ հետապնդելով»։ 2020 թվականին մանկական փոշու վաճառքը դադարեցվել է Միացյալ Նահանգներում, իսկ երեք տարի անց՝ Մեծ Բրիտանիայում։ Բացի դրանից, 2024 թվականի հուլիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մանկական փոշիների հիմնական բաղադրիչն տալկը դասակարգել է որպես հավանական քաղցկեղածին։
Արտադրողի ներկայացուցիչն, իր հերթին, վստահեցնում է, որ Johnson & Johnson-ի մանկական ցանափոշին «տարիներ շարունակ փորձարկել են Մեծ Բրիտանիայի և ամբողջ աշխարհի անկախ առաջատար լաբորատորիաները, համալսարանները և առողջապահական մարմինները», և որ դրա պարունակությունը «համապատասխանում է բոլոր պահանջվող չափանիշներին, չի պարունակում ասբեստ և քաղցկեղածին չէ»։
Ապրիլին Johnson & Johnson-ը առաջարկել էր վճարել մոտ 8 միլիարդ դոլար Միացյալ Նահանգներում՝ շուրջ 90 հազար քաղաքացիական հայցերը կարգավորելու համար՝ առանց պատասխանատվությունն ընդունելու, սակայն ԱՄՆ դատարանները մերժել էին առաջարկը։