
Դիետիկ գազավորված ըմպելիքները հաճախ գովազդվում են որպես ավելի օգտակար՝ համեմատած սովորական գազավորված ըմպելիքների հետ։ Դրանցում շաքարավազն իսկապես քիչ է և դա դրական կողմ է։ Բայց կան նաև բացասական կողմեր։ Վերջերս կատարված գիտական աշխատանքը ցույց է տվել, որ այն, ինչպես և ավանդական անալոգները, զգալիորեն բարձրացնում է լյարդի լուրջ պաթոլոգիաների ռիսկերը։ Այս մասին պատմել է eatingwell.com ռեսուրսը։
Լյարդի ֆունկցիայի խանգարումների և քաղցրացված ըմպելիքների միջև կապը ուսումնասիրելու համար գիտնականները երկարատև հետազոտություն են անցկացրել, հայտնում է Planet Today-ը։ Նրանք օգտագործել են Բրիտանական բիոբանկի տվյալները, ապա ավելի քան 10 տարի հետևել են ավելի քան 100 000 փորձարկվողի, որոնք փորձի սկզբում լյարդի հետ կապված խնդիրներ չեն ունեցել։
Հետազոտությունը թույլ է տվել պարզել, որ այն մարդիկ, ովքեր օրական մեկ տարայից (250 գրամից) ավելի գազավորված ըմպելիք են օգտագործել, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության բարձր ռիսկ են ունեցել՝ համեմատած նրանց հետ, ովքեր ավելի հազվադեպ են խմել։ Ընդ որում, սովորական և դիետիկ ըմպելիքների համեմատական արդյունքն անսպասելի է եղել։ Չափավոր օգտագործման դեպքում դրանց վնասը մոտավորապես նույնն է եղել։
Բայց մեծ ծավալներով օգտագործման դեպքում դիետիկ ըմպելիքների սպառումը 60%-ով փոխկապակցված է եղել լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության հավանականության աճի հետ։ Մինչդեռ սովորական գազավորված ըմպելիքի դեպքում այդ արդյունքն արտահայտվում էր 50% ցուցանիշով։ Բացի այդ, երկու ըմպելիքներն էլ բարձրացնում են լյարդի հիվանդություններից վաղաժամ մահվան ռիսկերը՝ լյարդում ճարպի կուտակման ֆոնին։

