
Նյու Յորքի կենտրոնում սկսվել է կառավարության դեմ «Ոչ մի թագավոր» բողոքի ցույցը, որի ժամանակ Մանհեթենի փողոցներ են դուրս եկել հազարավոր մարդիկ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Բողոքի ակցիայի էպիկենտրոնը Թայմս Սքվերն ու հարակից փողոցներն են։ Տեղական ժամանակով 12:00-ի (Մոսկվայի ժամանակով 19:00-ի) դրությամբ բողոքի ակցիային մասնակցում են հազարավոր մարդիկ, որոնցից շատերը պաստառներ են կրում, որոնցում քննադատում են գործող կառավարությանը, ներգաղթային ծառայությանը և անվտանգության ուժերին։
Մինչև այժմ բողոքի ակցիան խաղաղ է եղել, և ոստիկանությունը չի միջամտել։