
Վրաստանի հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ՀՀ-ի կողմից նորանշանակ դեսպանին հավատարմագրեր չի տվել: Հանրային հեռուստաընկերությունը տեղեկատվությունը ստուգելու համար կապվել է արտաքին գերատեսչության հետ:
«Եբր դեսպանի վերաբերյալ որոշում է կայացվում, դա հանրայնացվում է: Թեմայի վերաբերյալ շահարկումները անտեղի են»,- հայտարարել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից:
«Սերգեյ Մինասյանը Կովկասի ինստիտուտի փոխտնօրենն է: Տարբեր առցանց լրատվականների տեղեկատվությամբ, նա սերտ կապեր ունի «Ջավախք» կազմակերպության հետ: Մինասյանը մի քանի հոդված է հրապարակել, որտեղ «Ջավախքի հարցը լուծելու համար Ռուսաստանի ներգրավվածությունն է պահանջել» ,- ասվում է Վրաստանի հանրային հեռուստաընկերության` Մոամբեի հոդվածում: