
Կանադայում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ, հաղորդում է CTV News-ը։
«Բողոքի ցույցեր տեղի ունեցան ամբողջ Կանադայում, այդ թվում՝ մայրաքաղաքում, և ցույց անցկացվեց ԱՄՆ դեսպանատան մոտ», – ասվում է հայտարարության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ցուցարարները պաստառներ էին պահել, զանգեր էին հնչեցրել և ազդանշաններ էին տվել՝ ի նշան Թրամփի քաղաքականության դեմ բողոքի։
Շաբաթ օրը «Ոչ մի թագավոր» կարգախոսով բողոքի ցույցեր անցկացվեցին ամերիկյան բոլոր նահանգներում, ինչպես նաև Վաշինգտոնում, որոնք դարձան ցույցերի երկրորդ զանգվածային ալիքը։

