
Իրակլի Կոբախիձեի հավաստմամբ` կրթական բարեփոխումների առաջին փուլը կիրականացվի առաջիկա 1 տարվա ընթացքում։
«Մեր նպատակն է ապահովել, որ Վրաստանում ուսանողները ստանան նույն որակի բարձրագույն կրթություն, ինչ այսօր ստանում են այլ երկրներում, բարեփոխումների ծրագրի առաջին մասը կիրականացվի 1 տարվա ընթացքում», — ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ 1 տարի անց կառավարությունը պատրաստ կլինի անցնելու բարեփոխումների երկրորդ փուլին, որը, ըստ Կոբախիձեի, կտևի 3-4 տարի՝ հաշվի առնելով մի շարք բաղադրիչներ։
Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իր թիմը նախատեսում է դպրոցներում 12-ամյա կրթությունից անցում կատարել 11-ամյա կրթության։ Նախատեսվում է նաև բուհերում բակալավրիատը դարձնել 3, իսկ մագիստրատուրան 1 տարի:

