Ձերբակալվել է մեկ նախկին ոստիկան

Ձերբակալվել է մեկ նախկին ոստիկան

Փաստաբան Նաթիա Չաչանիձեն հայտնել է, որ ձերբակալվել է ոստիկանության նախկին մեկ աշխատակից։

Նրա խոսքով՝ ընտանիքի անդամները հայտնել են, որ նախկին ոստիկան Գիորգի Տալախաձեն ձերբակալվել է հոկտեմբերի 4-ի գործով` այսօր լուսադեմին Ախալցխայում։

«Գիորգի Տալախաձեն Ախալցխայից տեղափոխվել է նախ Զահես, իսկ այժմ Դիղոմիի ժամանակավոր պահման մեկուսարանում է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա նախկին ոստիկան է։ Թե ինչ պատճառով է ձերբակալվել, դրա մասին տեղեկություն չունեմ, գործի նյութերին ծանոթ չեմ, սակայն, ըստ ընտանիքի անդամների տեղեկությունների, ձերբակալվել է հոկտեմբերի 4-ի գործով։ Նա ձերբակալվել է Ախալցխայում` իր բնակության վայրում, լուսադեմին` առավոտյան ժամը 6-ին։ 30 ոստիկան էր գնացել նրա հետևից, բերել են Թբիլիսի։

Գիորգին մանրամասն տեղեկություններ կտրամադրի, երբ հանդիպեմ նրան», – հայտարարել է Նաթիա Չաչանիձեն։

Հիշեցնենք, որ իրավապահ մարմինները հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած իրադարձություններին առնչվող տասնյակ անձանց են ձերբակալել։