
Շրջակա միջավայրի վերահսկողության վարչությունը զգուշացնում է բնակչությանը, որ գյուղատնտեսական հողերում բուսական թափոնների այրումը վտանգավոր է և պատժելի։ Նրանց խոսքով՝ խախտողները կտուգանվեն 500 լարիով։
«Բազմաթիվ նախազգուշացումներին չնայած, աշնանը բակի մաքրման ժամանակ տերևներ այրելը շարունակում է վնասակար գործելակերպ մնալ», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Նրանց խոսքով՝ «տերևների այրման ժամանակ արտանետվող ծուխը պարունակում է թունավոր նյութ, որը ոչ միայն վնասում է շրջակա միջավայրին, այլև սպառնալիք է ներկայացնում մարդու առողջության համար և հատկապես վնասակար է երեխաների համար։
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության վարչությունը աշնանը կխստացնի վերահսկողությունը այս ուղղությամբ և կոչ է անում քաղաքացիներին չայրել իրենց բակերում հավաքված տերևները և գործել օրենքի համաձայն։ Հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն տուգանք վճարել։
Համաձայն «Թափոնների կառավարման օրենսգրքի» 35-րդ հոդվածի՝ քաղաքային ոչ վտանգավոր թափոնների (տերևներ, այգու/պուրակի թափոններ, կենցաղային թափոններ) բաց եղանակով կամ չնախատեսված վառելիքի կայանում այրումը կհանգեցնի խախտողի համար 500 լարի տուգանքի», – ասվում է հայտարարության մեջ:
Թափված տերեւներ այրելը վտանգավոր է ինչպես բնության, այնպես էլ մարդու առողջության համար

