
Հոկտեմբերի 17-19-ին Խուլոում, կայացավ սեղանի թենիսի տարածաշրջանային մրցաշարը՝ «4 մրցաշար» խորագրով, որին մասնակցում էին Խուլոյի, Նինոծմինդայի, Քեդայի և Ծալկայի թիմերը։
Նինոծմինդայի մարզադպրոցի թիմը մրցաշարին մասնակցեց քաղաքապետարանի սպորտի ծառայության ավագ մասնագետ Վալերի Բրոյանի ուղեկցությամբ։
«Մեր մարզիկները հանդես եկան հաջողությամբ՝ գրավելով մի շարք մրցանակային տեղեր։ Հատկապես արժե նշել Վարդուհի Էլոյանի մրցելույթը, ով, մրցելով իրենից երեք տարի մեծ մրցակիցների դեմ, ցուցադրեց բարձր մակարդակի խաղ զրույցում», – ասաց մարզիչ Աշոտ Սողոյանը։

Աղջիկներից Նարե Էլոյանը և Կարինե Հանեսյանը գրավել են 2-րդ տեղ, իսկ մնացած 4 աղջիկներն 3-րդ։ Բացի դրանից Վարդուհի Էլոյանը ստացել է լավագույն մարտարվեստի համար սահմանված մրցանակ գավաթը։

Մրցանակակիրների թվում էին նաև Թաթիա Վանաձեն, քույրեր Կարինե և Մարինե Հանեսյանները, Սիրանուշ Սողոյանը և Նարե Էլոյանը։
«Տղաների շարքում աչքի են ընկել մարզադպրոցի նորեկներ Նորայր Ղուկասյանն ու Սուրեն Սանամյանը, ովքեր, թեև լավ խաղացին, սակայն մեդալային արդյունքի չհասան՝ պարտվելով վերջին փուլում։ Առաջիկայում ևս պլանավորում ենք մասնակցել Թբիլիսիում կայանալիք Վրաստանի սեղանի թենիսի սիրողական լիգայի մրցումներին»,- հավելեց Աշոտ Սողոյանը։


