Նինոծմինդա քաղաքի քաղաքապետի թեկնածու Գրիգոր Մխիթարյանը հանդիպումներ ունեցավ բնակիչների հետ

Նինոծմինդա քաղաքի  քաղաքապետի թեկնածու Գրիգոր Մխիթարյանը  հանդիպումներ ունեցավ  բնակիչների հետ

Սեպտեմբերի 5-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ, Մամզարա, Մեծ և Փոքր Գոնդուրա, Ղուլալիս գյուղերում ՛՛Վրաստանի հայրենասերների դաշինք՛՛ կուսակցության Նինոծմինդա քաղաքի քաղաքապետի թեկնածու Գրիգոր Մխիթարյանը անցկացրեց նախընտրական հանդիպումներ բնակիչների հետ:
Գրիգոր Մխիթարյանը բնակիչներին ներկայացրեց իր քաղաքական ծրագիրը, ինչպես նաև բնակիչների հետ քննարկեցին նրանց հուզող հիմնախնդիրները:

՛՛Վրաստանի հայրենասերների դաշինք՛՛ կուսակցությունը Գոնդուրայի համայնքում,որպես սակրեբուլոյի պատգամավորի մեծամասնական թեկնածու առաջադրել է Խաչատուր Մարգարյանին: ՛՛Վրաստանի հայրենասերների դաշինք՛՛ կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարն զբաղեցնում է Վաղինակ Ղազարյանը:


Անվճար քաղաքական գովազդ