
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Նինոծմինդայում հոսանքահարման դեպք է գրանցվել, աշխատանքի ընթացքում հոսանքահարվել են երկու մարդ։ Նրանք տեղափոխվել են Նինոծմինդայի հիվանդանոց։
Հոսանքահարման արդյունքում տուժածներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։
NOR-ի աղբյուրների փոխանցմամբ հոսանքահարված երկրորդ մարդու մոտ արձանագրվել է սրտի կանգ, սակայն Նինոծմինդայի շտապ օգնության աշխատակազմի և հիվանդանոցի բուժանձնակազմի ջանքերի և ցուցաբերած բժշկական օգնության շնորհիվ հաջողվել է վերականգնել տուժածի սրտի աշխատանքը։
Ավելի ուշ NOR ռադիոկայանը կապ հաստատեց Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցի հետ տեղեկանալու, թե ինչ վիճակում են գտնվում հոսանքահարված բնակիչները։ Հիվանդանոցից մեզ հայտնեցին, որ տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է և սպասում են տեղափոխման՝ ամենայն հավանականությամբ կտեղափոխեն Երևան, իսկ մյուս տուժածի վիճակը բավարար է։
Տուժածներից մեկը մոտ 45 տարեկան է, իսկ մյուսը մոտ 55 տարեկան։

