Թբիլիսիում ևս 14 ցուցարար է ձերբակալվել

Թբիլիսիում ևս 14 ցուցարար է ձերբակալվել

Վերջին երկու օրերի ընթացքում իրավապահ մարմինները Թբիլիսիում փոքր բողոքի ակցիաների ևս 14 մասնակից են ձերբակալել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի պետ Վաժա Սիրաձեն:

«Վերջին երկու օրերի ընթացքում Ներքին գործերի նախարարության աշխատակիցները 14 մարդու են ձերբակալել հավաքների և ցույցերի կանոնները խախտելու համար՝ համաձայն վարչական իրավախախտումների օրենսգրքի», – ասել է նա:

Ոստիկանության դեպարտամենտի պետը հավելել է, որ նոր օրենքի համաձայն՝ կրկնակի խախտողները կենթարկվեն քրեական պատասխանատվության: