
Աշուղ Ալիք Ջավախքը վերջերս ներկայացրեց իր նոր ստեղծագործությունը՝ «Ջավախքիս բարբառը» երգը, որի պրեմիերան արդեն հասցրել է արձագանք գտնել հասարակության շրջանում։ Երգը ձայնագրվել է Երևանում, իսկ տեսահոլովակը նկարահանվել է Ախալքալաքում։

NOR ռադիոկայանը հարցազրույց ունեցավ Աշուղ Ալիք Ջավախքի հետ, ով պատմեց երգի պրեմիերայի, դժվարությունների և ստեղծագործական ընթացքի մասին։

Աշուղ Ալիք Ջավախքը իր արվեստով խթանում է նաև հայ-վրացական մշակութային երկխոսությանը՝ դառնալով կամուրջ երկու ժողովուրդների պատմական ու հոգևոր արժեքների միջև։

Աշուղը NOR ռադիոկայանի հետ զրույցում շնորհավորեց նաև «Ջավախք» ազգագրական երգի պարի համույթին 25 ամյակի կապակցությամբ, խոսելով ազգագրական համույթի ստեղծման գործունեության, անցած ուղղու և դժվարությունների մասին։

Ալիկ Քսպոյանը՝ առավել հայտնի Աշուղ Ալիք Ջավախքը, ծնունդով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղից է (1950 թ.) և ներկայումս ապրում ու ստեղծագործում է Ախալքալաք քաղաքում։
Մանրամասները տեսանյութում․
Աշուղ Ալիք Ջավախք «Ջավախքիս բարբառը».

