Մարզադահլիճի շինարարությունը ավարտված է, սակայն դեռ շահագործման չի հանձնվել

Մարզադահլիճի շինարարությունը ավարտված է, սակայն դեռ շահագործման չի հանձնվել

Նինոծմինդայի Սպանդարյան փողոցում ավարտվել է սպորտդպրոցին պատկանող նոր մարզադահլիճի շինարարությունը։

Պարզելու նպատակով թե երբ շենքը կհանձնվի շահագործման և երբ կլինի բացումը դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների բաժնի պետ Արմեն Բդոյանին.

«Աշխատանքները ավարտված են, սակայն դեռ ընդունման գործընթացը չի կատարվել», – ասաց Բդոյանը։

Հավելենք, որ աշխատանքների իրականացման ժամկետը՝ պայմանագրի ստորագրումից հետո, կազմել է 22 շաբաթ։ Ընդհանուր շինարարությունը իրականացվել է երկու փուլով, առաջին փուլի աշխատանքները տևել են 12 շաբաթ, իսկ երկրորդ փուլի մեկնարկը նախատեսված էր 2025 թվականին և պետք է տևեր 10 շաբաթ։

Նշենք, որ մրցույթը հայտարարվել էր 915 000 լարիի չափով, իսկ հաղթող ճանաչվել է «Օվալ» ՍՊԸ-ն՝ 858 հազար լարիի առաջարկով։ Աշխատանքները ֆինանսավորվում են մունիցիպալ բյուջեից։

Կարդացեք նաև․

Նինոծմինդա քաղաքում կառուցվում է նոր մարզադահլիճ

Նինոծմինդայում կառուցված մարզադահլիճը շահագործման կհանձնվի մինչև սեպտեմբերի 15-ը