
5 տարի առաջ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, սկսվեց 44-օրյա պատերազմը։ Այդ օրն առավոտյան 7:10-ին ադրբեջանական զինված ուժերը հարձակում սկսեցին Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով։ Այս պատերազմը դարձավ հայոց նորագույն պատմության ամենածանր և շրջադարձային էջերից մեկը։
Արցախի դեմ ագրեսիան ուղեկցվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով:
Պատերազմը տևեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին հայտարարվեց կրակի դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 9 կետից բաղկացած եռակողմ հայտարարության ստորագրման մասին։

