Չինաստանը դատապարտել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նոր պատժամիջոցները

Չինաստանը դատապարտել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նոր պատժամիջոցները

«Չինաստանը ո՛չ մեղավոր է, ո՛չ էլ մասնակից ուկրաինական ճգնաժամի։ Եվրոպական կողմը իրավունք չունի անպատասխանատու հայտարարություններ անել չինական և ռուսական ձեռնարկությունների միջև նորմալ փոխգործակցության և համագործակցության մասին», – ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը։

Նա կոչ է արել Բրյուսելին «դադարեցնել Չինաստանից խնդիր ստեղծել»՝ խոստանալով, որ Պեկինը «կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար»։

Գո Ցզյակունը նաև քննադատել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները. «Չինաստանը հետևողականորեն դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք որևէ հիմք չունեն միջազգային իրավունքում և չեն հաստատվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից»։