
Թբիլիսիի քաղաքային դատարանը բժիշկ Վաժա Գափրինդաշվիլուն մեղավոր ճանաչեց վարչական իրավախախտման մեջ։
Դատավորը նրան դատապարտեց 7 օրվա վարչական կալանքի։
Ներքին գործերի նախարարությունը Վաժա Գափրինդաշվիլուն մեղադրեց Ռուսթավելի պողոտան փակելու և ոստիկանության աշխատանքը խոչընդոտելու մեջ։
Նա ձերբակալվեց դատարանի դահլիճում։

