Ավելի քան 1.6 մլն լարի տուգանք անտոմս երթևեկության համար

Ավելի քան 1.6 մլն լարի տուգանք անտոմս երթևեկության համար

2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին անտոմս երթևեկության համար գանձվել է 1 մլն 663 հազար 187 լարի տուգանք, նշված է Ֆինանսների նախարարության Վրաստանի միասնական բյուջեի եկամուտների մասին հաշվետվության մեջ։

Նույն տվյալների համաձայն՝ 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին վերոնշյալ խախտումից գանձարանում կուտակվել է 2 մլն 574 մլն 958 լարի։ Դրանից բացի, այս տարվա առաջին 9 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պատժամիջոցներից և տուգանքներից ստացված եկամուտն աճել է։ Ըստ տվյալների` այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին վերոնշյալից գանձվել է 319 մլն 321 հազար 42 լարի, իսկ 2024 թվականի նույն ժամանակահատվածում՝ 301 մլն 403 հազար 752 լարի։

Նշենք, որ Թբիլիսիում հասարակական տրանսպորտով անտոմս երթևեկության համար կիրառվում է 20 լարի տուգանք։ Գումարը կրկնապատկվում է, եթե անձը չի վճարում տուգանքը 30 օրվա ընթացքում։