
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Տամբովկա գյուղում սկսվել են գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքները:
Նախագծով այս տարի նախատեսված է վերանորոգել դպրոցի տանիքը,փոխել պատուհանները, ինչպես նաև ցանկապատել դպրոցի տարածքը: Շինաշխատանքները իրականացվում են “BAMA” կազմակերպության կողմից, որի համար Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը հատկացրել է 50 000 լարի:
Նշված աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 1 ամսվա ընթացքում: Մանրամասների մասին մեզ տեղեկություն տրամադրեց աշխղեկ Գիորգի Արչեվաձեն.