
Հանրային իրավունքի իրավաբանական անձը՝ Կրթության միջազգային կենտրոնը, լուծարվում է։ Կենտրոնի լուծարման մասին որոշումը ստորագրել է Իրակլի Կոբախիձեն։
Լուծարված կենտրոնի իրավահաջորդ է սահմանվել Կրթության նախարարությունը։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։
«Կենտրոնի լուծարման արդյունքում մնացած բոլոր փաստաթղթերը, հանձնման-ընդունման ակտի հիման վրա, պետք է փոխանցվեն նախարարությանը», – ասված է որոշման մեջ։
Ինչ գործառույթ ուներ Կրթության միջազգային կենտրոնը։
Կենտրոնը կառավարական հաստատություն է, որը հիմնադրվել է 2014 թվականին։
Դրա գլխավոր նպատակն էր նպաստել միջազգային չափանիշներին համապատասխանող գիտելիքներով ու հմտություններով կադրերի զարգացմանը և նոր գիտելիքների ինտեգրմանը Վրաստանում։

