Ավստրալիայում փոթորկի պատճառով ավելի քան 90,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի. ABC

Ավստրալիայում փոթորկի պատճառով ավելի քան 90,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի. ABC

Ավստրալիայի արևելյան Քուինսլենդ և Վիկտորիա նահանգների ավելի քան 90,000 բնակիչներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի ուժեղ ամպրոպի պատճառով, որը ուղեկցվել է հզոր քամու պոռթկումներով և առատ տեղումներով, հաղորդում է ABC-ն։

Քուինսլենդում, ըստ տեղական էլեկտրական ցանցի օպերատոր Energex-ի, 65,000 բաժանորդ ժամանակավորապես զրկվել է էլեկտրաէներգիայից։ Նահանգի որոշ շրջաններում քամու արագությունը գերազանցել է 25 մ/վրկ-ը, իսկ կարկուտի տրամագիծը հասել է 5 սմ-ի։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները և էներգետիկ ընկերությունները սկսել են մաքրել փոթորկի հետևանքները։

Վիկտորիայում մոտ 25,000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հիմնականում Մելբուռնում։ Հորդառատ անձրևները նաև ջրհեղեղներ են առաջացրել որոշ շրջաններում։

Էներգետիկ ընկերությունները նախատեսում են վերականգնել էլեկտրաէներգիան առաջիկա մի քանի ժամվա ընթացքում։