«Սայաթ-Նովա» աշուղական երգի համույթը հաջողություններով վերադարձավ Թբիլիսիից

«Սայաթ-Նովա» աշուղական երգի համույթը հաջողություններով վերադարձավ Թբիլիսիից

Հոկտեմբերի 26-ին «Սայաթ-Նովա» աշուղական երգի համույթը երգուսույց Հայաստան Իսպիրյանի ղեկավարությամբ, մասնակցեց Թբիլիսիի «Մուզեում» մշակույթի տանը կայացած «Ես սիրում եմ Վրաստանը» երգի փառատոնին։

Փառատոնին մասնակցել են 12 աշակերտ, որոնցից չորսը արժանացել են Գրան պրի մրցանակի։ Մրցանակակիրներն են՝ Մանուկ Իրիցյանը, Արտակ Շիրինյանը, Վարդգես Չափանյանը և Լուսինե Եղոյանը։

Սաներից որոշներն էլ պարգևատրվել են մեդալներով և գավաթներով։ Հայաստան Իսպիրյանը նույնպես արժանացել է բարձր պարգևի՝ «Արվեստների Ալամդարի» շքանշանի, որը շնորհվել է հաջող ստեղծագործական գործունեության և Վրաստանի հայ մշակույթի ու արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։

«Չնայած այն բանին, որ մեր երեխաները բազմիցս արժանացել են մրցանակների, սա առաջին Գրան պրի մրցանակն էր, որը ստացանք Վրաստանում։ Ես հպարտ եմ իմ աշակերտներով, նրանք կարող են էլ ավելիին հասնել և նոր բեմերում փայլել»,- նշեց Իսպիրյանը։

Առաջին տեղը զբաղեցրել են Ալեքս Ծառուկյանը, Կոլյա Չոբանյանը և Մարկ Մուրադյանը,

Երկրորդ տեղը՝ Միլենա Հովհաննեսյանը, Եղիշ Առաքելյանը, Գոռ Վարդանյանը և Նաթելա Կյուրեղյանը, որը 6 տարեկան է և մասնակցել է երկրորդ անգամ,

Երրորդ տեղը՝ Լիանա Բրոյանը։

«Ուրախ եմ, որ իմ աշակերտները հասել են այն մակարդակին, երբ կարողանում են հանդես գալ տարբեր բեմերից և արժանանալ բարձր գնահատանքի։ Դա ինձ համար մեծ ուրախություն և ոգեշնչման աղբյուր է»,- հավելեց Հայաստան Իսպիրյանը։

Եղիշ Առաքելյանը ով «Սայաթ-Նովա» համույթի սաներից է, կիսվեց տպավորություններով և շնորհակալություն հայտնեց երգչուհի Հայաստան Իսպիրյանին՝ միշտ իրենց կողքին լինելու և աջակցության շնորհիվ նմանատիպ փառատոններին մասնակցելու հնարավորության համար։

Մանրամասները աուդիոնյութում․

Radio NOR · Հայաստան Իսպիրյան