
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին Նինոծմինդայի թիվ 2 հանրային դպրոցի աշակերտները ուսուցչական անձնակազմի օրը տոն դարձնելու համար կազմակերպել էին միջոցառում, ի պատասխան նրանց տված կրթության սիրո ու ջերմության։ Միջոցառմանը մասնակցում էին բոլոր դասարանի աշակերտները դասղեկների օգնությամբ։

Վրաստանի նորագույն պատմության մեջ 2023 թվականին առաջին անգամ այդ թվականների կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարիի նախաձեռնությամբ սահմանվեց Ուսուցչի ազգային օրը։

Այդ ժամանակվանից սկսած Ուսուցչի ազգային օրը նշվում է հոկտեմբերի 27-ին՝ վրացի ականավոր ուսուցիչ, Վրաստանում գիտական մանկավարժության հիմնադիր, հրապարակախոս, մանկագիր և հասարակական գործիչ Յակոբ (Յակով) Գոգեբաշվիլիի ծննդյան օրը։ Ուսուցչի օրը առանձնահատուկ տոն է, այն նվիրված է մարդկանց, որոնց ջանքերի շնորհիվ երեխաները ձեռք են բերում գիտելիքներ, սովորում հաղորդակցություն, ուշադրություն և համբերություն։
Լավ ուսուցիչը ոչ միայն սովորեցնում է, այլեւ դաստիարակում է նոր սերունդ, հետեւաբար հնարավոր չէ գերագնահատել ուսուցչի կարեւոր դերը յուրաքանչյուր մարդու կյանքում։ Ուսուցչի օրը տոն է ամենակարևոր և հարգված մասնագիտության տեր մարդկանց համար։


