
Այս տարվա կարտոֆիլի բերքը չի գոհացնում գյուղացիներին և ֆերմերներին:
Բերքի սակավության պատճառներից են ոչ տեղումնային ամառը, կարկուտը և կրծողների մեծ քանակությունը կարտոֆիլի դաշտերում: Գյուղացիները բողոքում են ոչ միայն ստացված բերքից, այլ նաև` կարտոֆիլի ցածր գնից:
Խաչատուր Ալվանջյանը Նինոծմինդա քաղաքի այն հատուկենտ բնակիչներից է, ով գոհ է իր ստացած կարտոֆիլի բերքից` շնորհիվ ոռոգման:
Այս օրերին մեր անցկացրած հարցման արդյունքում պարզ դարձավ, որ կարտոֆիլի արժեքը կազմում է 65-70 թեթրի: