
Կարսի Ինջեդերե գյուղի բնակիչներն իրականացրել են իրենց վաղեմի երազանքը՝ Հայաստանի հետ սահմանին կանգնեցրել են Թուրքիայի դրոշը․ գրում են թուրքական լրատվամիջոցները։
Տեղի համայնքի ներկայացուցիչների խոսքով՝ այս քայլը համարվում է «սիմվոլիկ ժեստ»՝ ընդգծելու Թուրքիայի ներկայությունն ու սահմանային ինքնությունը։ Դրոշի տեղադրման արարողությանը մասնակցել են նաև տարածաշրջանի վարչական ներկայացուցիչներ։ Այն տեղադրվել է մոտ 2500 մետր բարձրության վրա։
Ավելի ուշ իրականացվել է լուսավորության համակարգի տեղադրում, որպեսզի դրոշը տեսանելի լինի նաև գիշերային ժամերին, այդ թվում՝ Հայաստանի տարածքից։

