
Քնի ընթացքում մարդու փոխազդեցությունն արտաքին աշխարհի հետ դանդաղում է, և գիտակցված մտավոր գործունեությունը մասամբ արգելակվում է։ Քունը զբաղեցնում է մեր կյանքի մոտ մեկ երրորդը, բայց այս ժամանակը զուր չի ծախսվում։ Դրա էությունն ու նշանակությունը հանգամանորեն գիտնականները պատմել են РБК-ի հրապարակման մեջ։
Որակյալ հանգիստն օգնում է վերականգնել օրգանիզմի բոլոր համակարգերը։ Քնի խրոնիկական պակասը, ինչպես ցույց են տվել բազմաթիվ հետազոտություններ, զգալիորեն մեծացնում է բազմաթիվ հիվանդությունների, դրանց թվում՝ սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի, դեպրեսիայի և ճարպակալման ռիսկը։
Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականներն իրենց աշխատանքում ցույց են տվել, որ քունը ոչ պակաս կարևոր է, քան սնունդը, հաղորդում է Planet Today-ը։ Երբ օրգանիզմը չափազանց հոգնած է, այն կարող է ավտոմատ կերպով անջատվել, նույնիսկ ավտոմեքենա վարելիս կամ կարևոր հանդիպման ժամանակ։
Քունը հնում ուսումնասիրել են գիտնականներ և բժիշկներ։ Ավելի ուշ ֆիզիոլոգ Իվան Սեչենովը վարկած է առաջարկել, ըստ որի երազներն ուղեղի ռեֆլեկտորային ռեակցիա են, մինչդեռ Իվան Պավլովն այդ երևույթը համարել է ուղեղի կառուցվածքների պաշտպանիչ արգելակում։ Մարիա Մանասեինայի փորձերն ապացուցել են, որ քունը գոյատևման համար նույնիսկ ավելի կարևոր է, քան սնունդը. առանց քնի շան թուլաները մահանում էին մի քանի օր անց, բայց առանց սննդի, բայց քնով, նրանք շատ ավելի երկար էին ապրում։
Շատերը քունը համարում են պասիվ հանգիստ, սակայն գիտնականները գիտեն. դա ակտիվ վիճակ է, երբ ուղեղն ինտենսիվ աշխատում է օրգանիզիմը վերականգնելու համար: Այն անցկացնում է հատուկ ախտորոշում և կարգավորում է ամբողջ օրգանիզմի գործունեությունը։
Քնի հիմնական գործառույթներից մեկը, ըստ փորձագետների, ուղեղից նյութափոխանակության թափոնների մաքրումն է գլիմֆատիկ համակարգի միջոցով: Դա նվազեցնում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ռիսկը: Այս ժամանակահատվածում վերականգնում է նաև օրվա ընթացքում կուտակված նյարդային բջիջների գենետիկական վնասը։
Երրորդ կարևոր գործառույթը իմունային համակարգի ակտիվացումն է, այդ իսկ պատճառով քունը հատկապես կարևոր է հիվանդության ժամանակ: Քունը նպաստում է նաև կարևոր հորմոնների, դրանց թվում՝ մելատոնինի, աճի հորմոնի և կորտիզոլի արտադրությանը: Հիշողության ամրապնդումը ևս տեղի է ունենում այդ ընթացքում. տեղեկությունները կարճաժամկետ պահոցից երկարաժամկետ պահեստավորման են փոխանցվում:

