Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 22 մարդ է վիրավորվել

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 22 մարդ է վիրավորվել

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 22 մարդ: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով Բալըքեսիր նահանգի նահանգապետին։

 «Մինչ այժմ զոհերի մասին տեղեկություններ չկան, բայց մենք շարունակում ենք մեր աշխատանքները»,- ասում է նահանգապետն

Հիշեցնենք որ երեկ Թուրքիայի Բալըքեսիր նահանգում տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ։ Արդյունքում փլուզվել է 4 շենք։ Ցնցումները զգացվել են մի քանի նահանգներում, այդ թվում՝ Ստամբուլում։