Ուսուցչի սպանության գործով անչափահաս է ձերբակալվել

Ուսուցչի սպանության գործով անչափահաս է ձերբակալվել

28-ամյա ուսուցիչ Գիգա Ավալիանիի սպանության գործով ձերբակալվել է մեկ անձ։

ՆԳՆ-ի տվյալներով՝ 2008 թվականին ծնված Ա.Գ.-ն կալանավորվել է դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով։

«Քննությունը պարզել է, որ մեղադրյալը Թբիլիսիի Թեմքա բնակավայրի բնակելի շենքի մոտակայքում ֆիզիկական հարձակում է գործել 1997 թվականին ծնված Գ.Ա.-ի վրա և պատճառել ծանր մարմնական վնասվածքներ։ Վիրավոր երիտասարդը հոսպիտալացվել է ծանր վիճակում, որտեղ ստացել է բժշկական օգնություն, սակայն հաջորդ օրերին նրա առողջական վիճակը վատթարացել է, և նա մահացել է հոկտեմբերի 24-ին», — ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ։

Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի համաձայն` դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելը։

Նշենք, հանցագործության մասին չհայտնելու մեղադրանքով ձերբակալվել է ևս մեկ անձ՝ 2007 թվականին ծնված Գ.Ռ.-ն։

Հավելենք, որ սպանված ուսուցիչ Գիգա Ավալիանիի մայրը TV Pirveli հեռուստաընկերությանը պատմել է, որ իր որդու դաժան ծեծին մասնակցել է ոչ թե մեկ, այլ անչափահասների մի խումբ: Կնոջ խոսքով՝ հաշվեհարդարին մասնակցել է նաև 16-ամյա մի աղջիկ. հայտնի է, որ դեռահասները մաթեմատիկա էին պարապում Ավալիանիի մոտ։