Վրաստանի դատախազությունը մեկ անձի է ձերբակալել անձնական նամակագրության գաղտնիությունը խախտելու համար

Վրաստանի դատախազությունը մեկ անձի է ձերբակալել անձնական նամակագրության գաղտնիությունը խախտելու համար

Վրաստանի դատախազությունը մեկ անձի է ձերբակալել անձնական նամակագրության գաղտնիությունը խախտելու և համակարգչային տվյալներն ապօրինի օգտագործելու դեպքի առնչությամբ։

Քրեական հետաքննությունը, որը իրականացվել է Արևմտյան Վրաստանի շրջանային դատախազության քննչական բաժնի կողմից, պարզել է, որ մեղադրյալը՝ խանդի հողի վրա, խաբեությամբ ստացել է տուժածի սոցիալական ցանց՝ FACEBOOK-ի գաղտնաբառի վերականգնման կոդը, ապօրինի մուտք գործել նրա էջ և ծանոթացել է տուժածի անձնական բնույթի նամակագրությանը երրորդ անձի հետ։

Մեղադրյալին առաջադրվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի առաջին մասով (անձնական նամակագրության, հեռախոսային խոսակցության կամ այլ հաղորդակցության գաղտնիության խախտում) և 285-րդ հոդվածի առաջին մասով (համակարգչային տվյալների և/կամ համակարգչային համակարգի ապօրինի օգտագործում), ինչը նախատեսում է մինչև երեք տարի ազատազրկում։

Դատախազությունը սահմանված ժամկետում դիմելու է դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքի միջոց կիրառելու միջնորդությամբ։