
Ուկրաինան նախատեսում է ստանալ մինչև 250 նոր ինքնաթիռ, այդ թվում՝ F-16, Gripen և Rafale, լրագրողներին ասել է Վլադիմիր Զելենսկին։
«Ես ինքնաթիռների վերաբերյալ երեք զուգահեռ քննարկում եմ անցկացնում՝ շվեդների, ֆրանսիացիների և ամերիկացիների հետ։ Մեր մարտական ավիացիայի ապագայի համար ընդհանուր պահանջը 250 նոր ինքնաթիռներն են», – ասել է նա։
Զելենսկին հավելել է, որ Gripen-ը Ուկրաինայի համար առաջնահերթություն է:
«Այս կործանիչները ամենաէժանն են պահպանման համար, դրանք նաև հեշտ են օգտագործման համար», – բացատրել է նա։
Ուկրաինայի զինված ուժերը ներկայումս շահագործում են ամերիկյան F-16 և ֆրանսիական Mirage կործանիչներ: Հոկտեմբերի 22-ին Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը Զելենսկու հետ ստորագրել է պաշտպանության հարցերով մտադրությունների մասին նամակ: Ստոկհոլմը նախատեսում է Կիևին վաճառել 100-150 JAS 39 Gripen E կործանիչներ: Քրիստերսոնը նշել է, որ հաշվի առնելով արտադրության ներկայիս ծանրաբեռնվածությունն ու տեմպը, առաջին ինքնաթիռը կարող է Ուկրաինային մատակարարվել երեք տարվա ընթացքում: Այնուամենայնիվ, նա պարզաբանել է, որ գործարքը դեռևս չի համարվում ավարտված:

