
Մենք կլուծենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կորեայում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում գործարար առաջնորդների հետ հանդիպման ժամանակ։
«Ո՞վ կմտածեր, որ մենք կհասնենք խաղաղության Մերձավոր Արևելքում, բայց չկարողանանք հասնել դրան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Խաղաղությունը Մերձավոր Արևելքում անհնար էր», – ասել է Դոնալդ Թրամփը։
Իր ելույթում ԱՄՆ նախագահը նշել է, որ ինքն արդեն լուծել է ութ հակամարտություն ամբողջ աշխարհում։
«Միակ բանը, որը չստացվեց, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էր։ Բայց մենք դա էլ կլուծենք։ Ես կարծում էի, որ կարող ենք՝ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ, բայց ամեն ինչ մի փոքր այլ կերպ ստացվեց։ Բայց կարծում եմ՝ մենք կլուծենք», – ասել է ԱՄՆ նախագահը։

